Մասկը հայտարարել է Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործարկման մասին

Մասկը հայտարարել է Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործարկման մասին

PanARMENIAN.Net - SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործարկման մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրապարակմանը ֆինանսների նախարարության լիցենզիայի մասին, որը թույլ կտա իրանցիների համար ինտերնետի ավելի լայն հասանելիություն ապահովել՝ հակազդելու համար «Իրանի կառավարության գրաքննությանը»։

«Ակտիվացնում եմ Starlink-ը»,-գրել է Մասկը, գրում է ՌԲԿ-ն։

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր գլխավոր արտոնագիրն այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն անջատել էին ինտերնետը երկրի բնակչության մեծ մասի համար՝ ուսանողուհի Մահսա Ամինիի մահվան դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Մահսա Ամինին բերման էր ենթարկել ոստիկանությունը հիջաբը սխալ կրելու համար։ Աղջիկն ընկել էր կոմայի մեջ և մի քանի օր անց մահացել։

Starlink-ն արբանյակների համակարգի ստեղծման նախագիծ է, որի նպատակն է ապահովել բարձր արագության ինտերնետի գլոբալ հասանելիությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---