Սինանյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը հայկական շահերի պաշտպանության հարցեր են քննարկել24 սեպտեմբերի 2022 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Արցախի անվտանգային հարցեր։ Քննարկվել են նաև հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: «Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը: Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ֆրանսահայերի խորհրդի պետականամետ գործունեությունը: «Ինչպես գիտեք, հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կմասնակցեն 40-ից ավելի երկրներից ժամանած սփյուռքահայեր, և կքննարկվեն համահայկական հետաքրքրության հարցեր: Ֆրանսահայերի խորհուրդը սիրով հրավիրված է ինչպես մասնակից, այնպես էլ բանախոս հանդես գալու նպատակով»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |