Ադրբեջանը հայ գերիների մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել![]() 26 սեպտեմբերի 2022 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում էր արել Ադրբեջանին: Արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված էր 1 գերի, իսկ տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին) ժամկետ էր տրվել մինչև սեպտեմբերի 22-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |