Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի26 սեպտեմբերի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ տրանսպորտային հոսքի պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ «Տարածաշրջանում տրանսպորտային հոսքերի աճի պատճառով, բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։ Բացի այդ, Վրաստանի ամբողջ տարածքում ավելացվել է մաքսավորների քանակը, որպեսզի հնարավոր լինի 24-ժամյա ռեժիմով իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է նաև, որ Վրաստանից ՌԴ երթևեկող բեռնատարների մաքսային ընթացակարգերը մասնակիորեն դժվարացել են ռուսական կողմում Կազբեգի-Վերին Լարս անցակետում խափանումների պատճառով։ Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Վրաստանի սահմանը հատող բեռնատար մեքենաների և ֆիզիկական անձանց քանակն աճել է 2 ուղղությամբ, սակայն ամեն ինչ հսկողության տակ է, գրում է Sputnik-georgia-ն։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն իր հերթին հորդորել է քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վերին Լարսի անցակետով դեպի Վրաստան ուղևորություններից բազմակիլոմետրանոց խցանումների պատճառով։ Օգոստոսին Վերին Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել 189,641 մարդ, ինչը 451․8%-ով ավելի է, քան 2021-ի օգոստոսին։ Միջազգային ճանապարհորդների քանակը Վրաստանում 2022-ի հունվար-օգոստոսին աճել է 208․9%-ով 2021-ի համեմատ և կազմել է 3․2 մլն մարդ։ Նրանցից 617,200-ը ռուսաստանցիներ են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |