Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման28 սեպտեմբերի 2022 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման: Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ: Վահեն ոլորտն իր համար բացահայտել է պատահմամբ, երբ ընկերներից մեկի խնդրանքով սկսել է ուսումնասիրել Հայաստանում խխունջաբուծության պայմանները: Սկզբում անհաջողություններն էին. աշխատանքների մեկնարկում Վահեն ուսումնասիրում էր հայկական լեռնային խխունջը, որը բուծման ենթակա չէր: Ի վերջո, կնոջ խորհրդով մեկնել է Հունաստան, մասնակցել դասընթացների և սովորել խխունջաբուծության նրբությունները, մեթոդներն ու եղանակները: Այժմ Վահեի ֆերմայում խխունջների համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ առողջ սնունդ, անհրաժեշտ խոնավություն... Ամեն ինչ հարմարեցված է։ Ֆերմայում բնակվում են եվրոպական երկու տեսակի խխունջներ։
Խխունջների ֆերման Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Վահեն կարողացել է ֆերմայում տաղավար կառուցել՝ հյուրերին ընդունելու և համեղ դելիկատեսներ պատրաստելու համար: «Ի զարմանս ինձ՝ տեսա, որ խխունջաբուծությունը գյուղատնտեսական, անասնապահական շատ լուրջ ուղղություն է, որը տարածված է Եվրոպայում ու հասել է Լատինական Ամերիկա: Սա եվրոպական գյուղատնտեսական ուղղություն է, համարվում է ծույլերի ֆերմա. քիչ բան կա անելու, քո օրվա ռիթմը դառնում է «խխունջային», դանդաղ, մտածված ու հանգիստ: Վերաբերվում եմ որպես փոքր եղջերավոր անասնապահության, ամենափոքր: Կառուցված տաղավարն օգնեց, որ եկամուտ ունենամ: Հյուրեր ենք ընդունում, խխունջների պատրաստման մաստեր կլաս ենք անում, համտես, հյուրասիրություն: Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի ծրագիրն իրապես կարևոր է ինձ համար: Եթե ծրագիրը չլիներ, իմ եկամտի աղբյուրը կլիներ ֆերմայի մեծացումից հետո: Իսկ այս ծրագիրն ինձ օգնեց այնքանով, որ կարողանամ ֆերման պահեմ»,- նշել է Վահե Հախվերդյանը:
Վահեի խխունջների ֆերման եզակի տուրիստական ուղղություն է, նաև՝ տարածաշրջանում։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |