Flyone Armenia-ն Երևան-Միլան երթուղով թռիչքներ կիրականացնի

Flyone Armenia-ն Երևան-Միլան երթուղով թռիչքներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի նաև Wizz Air ավիաընկերությունը, որի թռիչքները կմեկնարկեն 2023-ի հունվարի 10-ից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---