Թունյան․ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի՝ մոտ 47%-ով կաճեն![]() 29 սեպտեմբերի 2022 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն։ «2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։ Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով»,-ասվում է գրառման մեջ։ Պատգամավորը նաև նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը: «Ավելի կոնկրետ, միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47․2%-ով կամ 160.7 մլրդ դրամով։ Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ»,-հավելել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |