ՀՀ-ում տեղակայված ընկերությունն ընդգրկվել է ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում

ՀՀ-ում տեղակայված ընկերությունն ընդգրկվել է ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված Taco LLC ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Այդ մասին ավում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունն (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ, գրում է Արմենպրեսը։

Դրանց թվում են ՝ Taco LLC-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար):

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, Taco LLC-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այլ ընկերություններ, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում: ‌

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---