Սուրեն Մանուկյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը կարող է նոր ցեղասպանության բերել14 ապրիլի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է քննարկում «Ցեղասպանության միջազգային ընդունումը որպես կանխման միջոց» թեմայով: Քննարկումը կազմակերպել է «Արեգ» գիտա-մշակութային երիտասարդական ասոցիացիան ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հասարակական տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ: Ելույթով հանդես եկան Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը եւ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արմինե Հալաջյանը:Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ ցեղասպանությունը չի կարող կազմակերպվել 2-3 օրում, դա կազմակերպված գործընթաց է, որը հանգեցրեց ոչնչացման եւ արտաքսման: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր հայի համար ցեղասպանության հարցը գտնվում է ենթագիտակցական մակարդակում: «Կարեւոր է այն փաստը, որ ցեղասպանություն կատարած երկիրը, տվյալ դեպքում` Թուրքիան, շարունակում է ժխտման քաղաքականությունը եւ չի ընդունում իր մեղքը: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել հայերի նկատմամբ նոր ցեղասպանությսն իրագործման»,-հայտարարել է նա: Մանուկյանը նաեւ ուշադրություն է հրավիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական մի քանի փաստերի աղճատման վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |