Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ՝ ողջունելով գերիների ազատ արձակումը![]() 5 հոկտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ վերջիններիս ձեռնարկվող դրական քայլերի համար։ Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Նա ողջունել է հոկտեմբերի 2-ին արտգործնախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում։ Նա ընդգծել է, սակայն, որ այս մեկ շաբաթը նշանավորվեց մեծաթիվ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերով: Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |