Իրանում 8 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում` Սյունիքում, 5-6 բալ ուժգնությամբ![]() 5 հոկտեմբերի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք 5․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |