Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են գտել 5 հոկտեմբերի 2022 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում՝ Վրաստանի մշակույթի նախարարության և 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում հողային աշխատանքերի ժամանակ հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր: Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն ասել է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր գտնվել է վիրահայոց թեմի ամենակարևոր առաջնորդանիստ եկեղեցին, որ օծված էր «Սուրբ Աստվածածին» անվամբ, բայց ամբողջ համալիրը կոչվել է «Վանքի մայր տաճար» կամ «Վանքի եկեղեցի», գրում է «Ալիք Մեդիան»։ «Դա եռագմբեթ հսկայական շինություն է եղել, առանձին զանգակատնով. շուրջբոլորը եղել են կրթական, մշակութային կենտրոններ: Եվ հենց այստեղ է հիմնադրվել հայկական ամենահայտնի դպրոցներից՝ Ներսիսյան դպրոցը»,- ասել է Չիդիլյանը:
Նրա խոսքով, արդեն կոմունիստական անաստվածության տարիներին, երբ ոչնացվում էին տասնյակ հազարավոր եկեղեցիներ՝ ոչնչացվել է նաև «Թիֆլիսի Վանքի մայր տաճարը»: Ըստ հասարակական գործչի, հայտնաբերված տապանաքարերի մասին արդեն տեղյակ են մշակույթի նախարարությունում: Չիդիլյանի խոաքով, սպասվում է, որ աշխատանքների ընթացքում նոր նմուշներ ևս կհայտնաբերվեն: «Այս պահին հայտնաբերվել է նաև 2 դամբարան, որտեղ ոսկորներ կան: Երեկ տեղում հանդիպում է կայացել վիրահայ թեմի առաջնորդ հայր Կիրակոս Դավթյանի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթի և մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ. որոշում է կայացվել հայկական եկեղեցու ավանդույթներով գտածոները վերադարձնել հայ համայնքին»,- ասում է հասարակական գործիչը: Չիդիլյանը նկատել է՝ այդ տարածքում դեռ շատ մասունքներ և տապանաքարեր կգտնվեն, քանի որ Վանքը, բացի կրթական, կրոնական կենտրոն լինելուց, նաև ազգային պանթեոն է եղել: «Այստեղ են թաղված եղել Ալեքսանդր Մանթաշյանը՝ իր կնոջ հետ, գեներալներ Հակոբ Ալխազովը, Արշակ Տեր-Ղուկասովը, հասարակական գործիչներ Աբգար Հովհհանիսյանը («Արձագանք» թերթի հիմնադիր, խմբագիր), Պետրոս Սիմոնյանը («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), վիրահայ թեմի առաջնորդներ Գաբրիել Այվազովսկին (Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը) և այլն, նաև Գաբրիել Սունդուկյանը, նաև Թբիլիսիի երկարամյա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանցը»,- ասել է Չիդիլյանն ու հավել է, որ, ըստ իր հետազոտության արդյունքների, 80 հայտնի հայեր են թաղված եղել այդ տարածքում: Ըստ նրա, երբ կոմունիստական իշխանությունները քանդել են հայկական եկեղեցին, դրա հետ միասին քանդել են նաև ամբողջ գերեզմանատունը. մարմարե քարերն օգտագործել են որպես շինանյութ՝ ներքին հարդարման համար: «Այն ժամանակվա կարևոր շենքերի կառուցման համար օգտագործել են այդ մարմարե քարերը. դրանք են՝ Մարքսիզմ–լենինիզմի անվան ինստիտուտը, այսօրվա խորհրդարանի շենքը և այլն»,-ասել է Չիդիլյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |