44-օրյայի քննիչ հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է ևս 6 ամսով 5 հոկտեմբերի 2022 - 17:26 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով: Ազգային ժողովոն ընդունել է առաջարկը։ Ավելի վաղ, ներկայացնելով առաջարկը, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են։ Քոչարյանը նշել է, որ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը և նրանց հրավիրելու ժամկետները: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022-ի փետրվարին։ Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |