Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ և ԱՀ նախկին նախագահներին

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ և ԱՀ նախկին նախագահներին

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախկին նախագահներին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։

Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։

Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»,- ասվում է գրառման մեջ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---