ՊՆ-ին 1 մլրդ 805 մլն դրամ կհատկացվի չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար

ՊՆ-ին 1 մլրդ 805 մլն դրամ կհատկացվի չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար

PanARMENIAN.Net - Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում որոշել է Պաշտպանության նախարարությանը 1 միլիարդ 805 միլիոն դրամ հատկացնել չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար։

Հիմնավորման մեջ նշված է, որ լրացուցիչ հատկացումն անհրաժեշտ է ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2021 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2023-ի բյուջեով նախատեսվում է շեշտակի ավելացնել պաշատպանութւյան ոլորտի ծախսերը՝ 47․2%-ով կամ 160.7 մլրդ դրամով։Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---