Հայերի 61% դեմ է Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականությանը14 ապրիլի 2009 - 21:01 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մարտին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 200 հոգու հասարակական կարծիքի սոցիալական հարցում կատարեց: Հարցման համաձայն, հարցվածների 61% հայտնել է, որ հանդես է գալիս Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականության դեմ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» քննարկմանը հայտնել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: «Թուրքիայի հետ Հայաստանի մտերմացման ներկայիս քաղաքականության կողմից հարցվածների 11%-ն էր: Իսկ 20%-ի կարծիքով, Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել որոշակի մակարդակում, բայց ոչ` ազգային շահերի հաշվին»,- նշել է հայ փորձագետը:Հարցվածների 74% Հայաստանից էին, իսկ 26%-ը` սփյուռքի ներկայացուցիչներ: «Ելնելով հարցման արդյունքներից` կարելի է ասել, որ հիմնականում` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի ներկայիս քաղաքականությունից»,- ընդգծել է Արմեն Այվազյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |