ՀՀ-Վրաստան սահմանի «Նինոծմինդա» անցակետում բեռնատար և մարդատար մեքենաների համար 11 նոր անցուղի է բացվել![]() 7 հոկտեմբերի 2022 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-Վրաստան սահմանին արդիականացումից հետո բացված «Նինոծմինդա» մաքսային անցակետը թույլ կտա ավելի մեծ թողունակություն ապահովել։ Անցակետում բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար 11 նոր անցուղի է բացվել, գրում է Sputnik Georgia-ն։ Տեղում աշխատելու է մոտ 70 սահմանապահ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Մեկ օրում սահմանը երկու ուղղությամբ կկարողանա հատել առնվազն 600 բեռնատար և մոտ 3000 մարդատար մեքենա և մոտ 8000 ուղևոր։ Մաքսային անցակետի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ անցակետի արդիականացումը թույլ կտա բարելավել ապրանքաշրջանառության շղթան, ինչպես նաև կհանդիսանա տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |