Փաշինյանը Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը![]() 7 հոկտեմբերի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները: Փաշինյանը ՌԴ է մեկնել Պրահայից, որտեղ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Պրահայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |