Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահ![]() 7 հոկտեմբերի 2022 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել Վահագն Հովակիմյանին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը և չի մասնակցել ԿԸՀ նախագահի ընտրությանը։ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը», նա ԱԺ ՔՊ խմբակցության անդամ էր, ինչպես նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ Հովակիմյանը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և դւմում է ներկայացրել ԱԺ նախագահին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։ ԱԺ-ն ընտրել է ոչ միայն ԿԸՀ նախագահին, այլև ԿԸՀ 6 անդամի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |