ՀԾԿՀ նախագահ․ «Վեոլիա ջուրը» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով

ՀԾԿՀ նախագահ․ «Վեոլիա ջուրը» առաջարկում է  սակագնի ավելացում 8-9 դրամով

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով, սակայն ընկերության ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ Այդ մասին հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, տեղեկացնում է «Հրապարակը»։

Նա հավելել է, որ հայտը կքննեն մինչև դեկտեմբերի 1-ը, որ մինչև հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։

Բաղրամյանն ասել է` դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը:

«Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,-ասել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---