4.8 մագնիտուդով երկրաշարժ Իրանում․ Ցնցումները զգացել են նաև Կապանում և Մեղրիում![]() 10 հոկտեմբերի 2022 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.50⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |