ԵԽ գլխավոր քարտուղարը նամակով դիմել է Բայրամովին՝ հայ գերիների սպանության տեսանյութի հարցով![]() 11 հոկտեմբերի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության վերաբերյալ։ Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցել Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա: Գլխավոր քարտուղարը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։ Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |