Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների քննարկումը![]() 11 հոկտեմբերի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումները, հայտնում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն դրական քայլերի համար, որ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, ներառյալ ԱԳ նախարարների և ղեկավարների միջև վերջին ուղիղ բանակցությունները: Պետքարտուղարը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերու ազատ արձակումը և հորդորել Ալիևին շարունակել ժամանակային և չափելի քայլերը՝ նպաստելու համար խաղաղ գործընթացին։ Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերում: «Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև երկուստեք հրադադարի ռեժիմը պահպանումն ու բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, որը միակ ուղին է դեպի կայուն խաղաղություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ին հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճակատագրին այն պայմաններում, երբ Պրահայի քառակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար ՀՀ-ն որևէ ռեսուրս չունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |