ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Աստանայում![]() 12 հոկտեմբերի 2022 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Այն տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Աստանայում նախարարները մասնակցելու են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի սկզբին, որտեղ առաջին անգամ քննարկվել են խաղաղության պայմանագրի տեքստին առնչվող հարցեր։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |