ԱԳ փոխնախարար․ ԵՄ տեխնիկական խումբ է ժամանում՝ կքննարկենք առաքելության տեղակայման վայրը![]() 13 հոկտեմբերի 2022 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Եվրոպական միությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ կքննարկվի նաև առաքելության տեղակայման վայրի հարցը։ Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ: «Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», - լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն ասել է, որ հայկական կողմը բաց է բոլոր առաջարկների համար։ «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»,-ասել է նա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |