Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպման ՌԴ-ում![]() 14 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ նեղ կազմով հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել օրը, և, ես այնպես հասկացա, որ հիմա կա շահագրգռվածություն հանդիպելու Ռուսաստանում»,-ասել է նա։ Պուտինը հավելել է, որ հանդիպումը կարող է անցնել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ։ «Ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,-ասել է ՌԴ նախագահը։ Փաշինյանն Աստանայում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հհ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |