ԱԳ փոխնախարարը և Շվեյցարիայի պատգամավորները խոսել են տարածաշրջանային անվտանգության մասին![]() 15 հոկտեմբերի 2022 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ: Պատվիրակության կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |