ԵԽ․ ԵՄ դիտորդների խմբում կընդգրկվի 40 փորձագետ

ԵԽ․ ԵՄ դիտորդների խմբում կընդգրկվի 40 փորձագետ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը որոշում է կայացրել 40 փորձագետից բաղկացած Եվրամիության դիտորդական խումբ գործուղել ՀՀ-և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահման դիտարկման համար։ Նշվում է, որ առաքելությունը տեղակայվելու է սահմանի հայկական կողմից, հայտնում է ԵԽ կայքը։

Դիտորդները տեղակայվելու են իրավիճակի դիտարկման, վերլուծության և դրա մասին զեկուցելու նպատակով։

Դիտորդներ կներգրավվեն Վրաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից։

«Ապահովելու համար ԵՄ դիտարկման առաքելության արագ տեղակայման անհրաժեշտությունը, որոշվել է, որ դիտարկման փորձագետները ժամանակավորապես կգործուղվեն Վրաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կազմից։ Միջոցներ են ձեռնարկվում, որ դա չազդի Վրաստանում առաքելության դիտորդական հնարավորությունների վրա։ Դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր և պետք է որ 2 ամիսց ավելի չտևի»,-ասվում է հրապարակման մեձ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---