Ֆրանսիական էստրադայի լեգենդը կհնչունավորի «Դեպի վեր» մուլտֆիլմի կերպարը

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը պայմանագիր է կնքել Pixar անիմացիոն ստուդիայի հետ եւ կհնչունավորի «Դեպի վեր» մուլտֆիլմի կերպարը: Նա կմարմնավորի Կարլ անունով հերոսին:

Ազնավուրը հարուստ փորձ ունի կինեմատոգրաֆում, նախկինում նա նկարահանվել է մի քնի ֆիլմերում, սակայն հիմնականում հանդես է եկել որպես լիամետրաժ նախագծերի կոմպոզիտոր: Սակայն երգչի համար աշխատանքը անիմացիոն ֆիլմում առաջինը կլինի:

Pixar անիմացիոն ստուդիայի «Վերեւ» մուլտֆիլը համարում են այս տարվա ամենակարեւոր անիմացիոն ֆիլմը եւ այն բացելու է Կաննի միջազգային փառատոնը, գրում է «Վզգլյադը»:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---