Փոլ Կրեկորյանը` Լոս Անջելեսի քաղխորհրդի նախագահ![]() 19 հոկտեմբերի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA): Նա միաձայն է ընտրվել և առաջին ամերիկահայն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը։ «Մենք չափազանց հպարտ ենք, որ հայ համայնքն այժմ ունի ամենաբարձր կարգի ընտրված պաշտոնյա, որը ղեկավարում է Լոս Անջելեսն այս դժվարին ժամանակներում»,- ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը քաղաքապետը չէ՝ ԱՄՆ-ում այս պաշտոնները տարանջատված են, քաղխորհրդի նախագահը փոխարինում է քաղաքապետին միայն վերջինիս բացակայության դեպքում։ Լոս Անջելեսի քաղաքապետը Էրիկ Գարսեթին է, ով գլխավորում է քաղաքի գործադիր իշխանությունը, իսկ Կրեկորյանը կհամակարգի որոշումների կայացումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |