Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել![]() 20 հոկտեմբերի 2022 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել։ Նա ընդամենը 1․5 ամիս առաջ էր գլխավորել կառավարությունը։ Հոկտեմբերի 20-ին կայացած արտահերթ մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչ նոր վարչապետի ընտրությունը, գրում է Deustche Welle-ն։ Թրասը խոստովանել է, որ իրեն չի հաջողվել իրագործել ընտրությունների ժամանակ հնչեցրած խոստումները, որի հետևանքով նա կորցրել է իր կուսակից թիմակիցների՝ Պահպանողական կուսակցության անդամների, վստահությունը։ «Խոստովանում եմ, որ, հաշվի առնելով իրավիճակը, ես չեմ կարող իրագործել մանդատը, որի հիման վրա ընտրվել եմ Պահպանողական կուսակցությունից։ Ուստի ես տեղեկացրել եմ թագավորին այն մասին, որ հեռանում եմ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է նա։ Լիզ Թրասը սեպտեմբերի 6-ին էր փոխարինել Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում՝ հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Թրասը Մեծ Բրիտանիայի 56-րդ վարչապետն էր։ Նա նախարարների կաբինետի երրորդ կին ղեկավարն էր Մարգարեթ Թեթչերից և Թերեզա Մեյից հետո։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |