Միրզոյան․ Տեսնում ենք, որ այլ, նույնիսկ անսպասելի 3-րդ երկներ աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը![]() 21 հոկտեմբերի 2022 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, ասել է` հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի, հետևյալն է՝ ճանապարհները պետք է մնան ՀՀ սուվերենության ներքո և գործեն ՀՀ օրենսդրությամբ: «Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա։ Նա հիշեցրել է, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան հաջորդած ու փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը: «Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքսում նաև ընդգծվում են այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Անշուշտ, ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով. որ անցնում են, այդ թվում և Ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանի հիմնական մասից հասնել Նախիջևան կամ, ընդհանրապես, երրորդ երկրների քաղաքացիները և բեռներն այս ուղին օգտագործելով` անցնեն իրենց ճանապարհը: Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումը և այլն: Չեմ ցանկանում այս պահին շատ մանրամասների մեջ մտնել»,-ասել է Միրզոյանը։ Հայկական կողմը մշտապես կրկնում է, որ միջանցքային տրամաբանությամբ ոչևէ հարց չի քննարկել և չի քննարկելու։ Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական արծարծմանը, ասել է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |