Բաքուն հայտարարել է, թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և նրանց զեկույցն ընդունելի չի լինի![]() 21 հոկտեմբերի 2022 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԵԱՀԿ-ի Պահանջների գնահատման առաքելությանը, որը ՀՀ կայցելի հոկտեմբերի 21-27-ը, հայտարարել է թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և չի կարող «կապ ունենալ այդ միջազգային կազմակերպության հետ», իսկ «զեկույցը չի կարող ընդունելի լինել»։ ԵԱՀԿ առաքելությունը կոչված է գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջաններում: Բաքուն հայտարարել է նաև, որ «դա ՀՀ միակողմանի նախաձեռնությունն է և ոչ այլ ինչ է, քան մի քանի պետությունների ներկայացուցիչների խմբի մասնավոր այց, և նման այցի ցանկացած արդյուքն կգնահատվի հենց այդ կերպ», գրում է Interfax.az-ը։ «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ գործուղվող խմբին, որը կոչվում է Պահանջների գնահատման առաքելություն, ապա հարկ է նշել, որ դրա գործուղման հարցը երբեք չի քննարկվել ԵԱՀԿ ոչ մի մարմնի կողմից, որը հավաքական որոշումներ է կայացնում, և ուստի, ոչ մի որոշում չի կայացվել։ Այդպիսով, վերոնշյալ անվանումով ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կապ ունենալ ԵԱՀԿ հետ, և դրա ոչ մի զեկույց կամ ամփոփում չի ընդունվելու որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը։ Խումբը ՀՀ կժամանի Երևանի հրավերով։ Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։ Տեխնիկական խումբը բաղկացած կլինի միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |