Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար․ Կօգնի ծանոթանալ ֆինանսների աշխարհին![]() 24 հոկտեմբերի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Mom&Kid էքսպո 2022 ցուցահանդես-տոնավաճառում Իդրամ ընկերությունը ներկայացրել է իր նոր հեղափոխական հավելվածը՝ Idram Junior՝ երիտասարդ օգտատերերի համար։ Idram Junior-ը գալիս է ծանոթացնելու Ձեր երեխային ֆինանսների հետ։ Idram Junior հավելվածի 3 կարևոր դերակատարներն են՝ «Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»։ Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել։ «Աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, շարժվում են դեպի անկանխիկ վճարումներ և շատ կարևոր է երեխաներին գումար վստահել և սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր գումարները և օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը և մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել պատասխանատու և գրագետ ծախսել», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։ Idram Junior հավելվածը դեռևս փորձարկման փուլ պիտի անցնի․ այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝ անհպում QR-վճարումների կատարումը, փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից, փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին, հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը։ Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։ «Առհասարակ, Idram Junior-ն ունենալու է պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, քանի որ գործ ունենք երեխաների հետ, հավելվածն ունենալու է ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը նաև կկարողանա հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով»,-ասել է նա։ Idram Junior-ից օգտվելով՝ երեխան. Կունենա ինքնուրույնություն և պատասխանատվություն ֆինանսների տնօրինման մեջ, Փոքրուց կսովորի կատարել անկանխիկ վճարումներ: Ծնողները․ Ցանկացած պահին կկարողանան գումար փոխանցել երեխային Վերահսկել նրա ծախսերը, Հետևել գործարքների պատմությանը։ Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։ «Սպասե՛ք լավ նորությունների»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |