Հերթական «Բանկային Գագաթաժողով - Հայաստան 2009»-ը ապրիլի 28-ին տեղի կունենա Երեւանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա հերթական «Բանկային Գագաթաժողով - Հայաստան 2009»-ը «Բանկային քարտեր. առաջնային լուծումներ» թեմայով:



Գագաթաժողովին կմասնակցեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են NCR, Hypercom, Cybernet, Inpas, R-Style, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչներ:



Գագաթաժողովին կընթերցվեն բազմաճյուղ վարկային հաստատությունների համար նախատեսված ավոտմատացման համակարգերի, հայկական դրամի ընդունման համար ինտելեկտուալ դեպոզիտի մշակման նախագծի, վճարման տերմինալների նոր սահմանների վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ կացնկացվի սարքավորումների ցուցադրություն:



Գագաթաժողովի մասնակիցները երեք ընկերություններ են` «ՄՏԴ», «Սմարտ Տեխ» եւ «Սմարտ Տեստ», որոնք մասնագիտանում են բանկային սարքավորումների մատակարարման եւ ծրագրային ապահովման գործում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---