Կլաար․ Լավ հանդիպումներ ունեցա ՀՀ ղեկավարության հետ

Կլաար․ Լավ հանդիպումներ ունեցա ՀՀ ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևան այցից հետո գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ լավ հանդիպումներ է ունեցել ՀՀ ղեկավարության հետ։

«Վերջին երկու օրում լավ հանդիպումներ ունեցա ՀՀ ղեկավարության հետ։ Քննարկեցինք ընթացիկ իրադարձություններն ու հետագա քայլերը։ Ես ընդգծեցի Եվրամիության անփոփոխ ակտիվ մասնակցությունը խաղաղ գործընթացին»,- ասվում է գրառման մեջ։

Երևանում Կլաարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Տոյվո Կլաարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։

Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---