Նախարար․ Հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողի դիերի փորձաքննությունն ընթացքի մեջ է![]() 3 նոյեմբերի 2022 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողի մարմինները փորձաքննությունն ընթացքի մեջ է։ Նա հավելել է, որ երբ գործընթացն ավարտվի, կտեղեկացնեն, հայտնում է Panorama.am-ը։ «Դեռ այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ընդգծել է նա։ Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների դիերը հայկական կողմին փոխանցել է մի քանի օր առաջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |