Միրզոյանը հուսով է` հայ-թուրքական գործընթացում դրական արդյունքներ կլինեն՝ կոնկրետ քննարկումներ կան![]() 4 նոյեմբերի 2022 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տեղեկացրել է, որ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում: Անդրադառնալով թուրքական նախապայմանների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ թեև գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, այնուամենայնիվ թուրքական կողմն անընդհատ կապում է այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, որ ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: «Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նկատի ունի սահմանի բացումը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացների համար: «Առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ասել է Միրզոյանը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |