Իրանի խորհրդարանի նախագահի այցն Ադրբեջան չեղարկվել է![]() 4 նոյեմբերի 2022 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բահիր Ղարիբաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է, հայտնում է APA-ն Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության վրա հղումով։ Պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Նշվում է, որ այցը կկայանա ավելի բարենպաստ ժամանակ։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը, որից հետո Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում Իրանի խորհրդարանի նախագահը կայցելի Ադրբեջան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |