G7-ը զգուշացրել է ՌԴ-ին միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին![]() 5 նոյեմբերի 2022 - 13:29 AMT PanARMENIAN.Net - G7-ի երկրները դատապարտել են Մոսկվայի «ատոմային հռետորաբանությունը» և զգուշացրել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին։ «Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունն անընդունելի է։ ՌԴ կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքների կհանգեցնի։ Մենք նաև մերժում ենք ՌԴ կեղծ հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայում «kեղտոտ ռադիոլոգիական ռումբ» են պատրաստում։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հաստատել են, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն։ G7-ի երկրները նաև դատապարտել են Զապարոժիեի ատոմակայանի «զարվթումն ու ռազմականացումը» ՌԴ կողմից։ Միջուկյաին զենքի հնարավոր կիրառման մասին խոսակցություններն ընթանում են արդեն մոտ մեկ ամիս՝ սեպտեմբերի 21-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարելով մասնակի զորահավաի մասին, հայտարարեց նաև, որ ՌԴ-ն կպաշտպանվի իր ունեցած «բոլոր միջոցներով»։ Նա նաև զգուշացրել էր միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին բոլոր նրանց, ովքեր կխոսեն այն կիրառելու հնարավորության մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |