ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՐՈՒՄ Է ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը չպետք է ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի ստանդարտների քաղաքականություն վարի Ադրբեջանի նկատմամբ: Նման հայտարարությամբ, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հանդես է եկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Մեկնաբանելով Եվրախորհրդի փորձագետների կողմից պատրաստված զեկույցը` Հարավային Կովկասի երկրներում փախստականների վիճակի մասին, Ի. Ալիեւը «տենդենցիոզ» է անվանել այն: Եվրախորհրդին անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ այս հակամարտությանը, ագրեսոր ճանաչել Հայաստանին եւ վերջինիս կոչ անել ազատագրել գրավված տարածքները, ասել է Իլհամ Ալիեւը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---