Պուտինը կայցելի Հայաստան ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում![]() 10 նոյեմբերի 2022 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանին հնարավոր աջակցությունը, կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Երևանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |