ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այսօր Տալլինում Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ համաձայնագիր է ստորագրվել առեւտրա-տնտեսսական համագործակցության վերաբերյալ: Ստորագրումը կայացել է երկու պետությունների ղեկավարների` Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Րյույտելի առանձնազրույցի եւ դրա ավարտից հետո կայացած ընդլայնաված կազմով հայ-էստոնական բանակցությունների արդյունքում: Տալլինում Հայաստանի ղեկավարի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Էստոնիայի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Տալլինում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահների հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման ընթացքում ստեղծված իրավիճակը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---