Տավուշում հիմնված ընտանեկան բիզնեսի հաջողությունները. Տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան19 նոյեմբերի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են, այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։ Ավետիսյան ընտանիքի որդին՝ Դավիթն է որոշել, որ տունը պետք է դարձնել նաև հյուրատուն։ 2018-ին սկսել է շինարարությունը, սենյակներ ավելացրել, բացօթյա սրճարան կառուցել և տունը հյուրերի համար դարձրել ցանկալի վայր։ Այստեղ աշխատում են ընտանիքով. բոլորն իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն։ Դավիթն արդեն 4 տարի վարպետանում է նաև գինեգործության մեջ. «Բերկրի» գինիները շուտով կլինեն վաճառքում՝ մասնագիտացված խանութներում։ Հյուրատան հյուրերին էլ առաջինը ներկայացնում է իր մառանը, գինու պատմությունը, պատրաստման եղանակը, իսկ վերջում՝ համտես կազմակերպում։
«Բերկրին» Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով կառուցվել է հացի փուռ, հյուրատան համարներն են նորոգվել, կահույք է գնվել և հյուրատանը սկսվել է աշխատանքային եռուզեռը։ «Մեր բարեկամությունը, ընկերությունը, երբ Հայաստան էր գալիս, կամ դրսից էին գալիս մեր մարզ, պարտադիր մեր տանը պետք է սնվեին, 10-20 հոգով մեր տանն էին մնում: Ասում էին ձեր սնունդը համով է, լավ եք ընդունում, սպասարկում: Այսպես ընտանիքում որոշեցինք ու ընտանեկան բիզնես ստեղծեցինք: Մի պահ էր եկել, որ սենյակների քանակը պետք է ավելացնեինք: Երկուսն ունեինք, երկուսն էլ պետք էր, բայց միջոցներ չունեինք: Ակբա Ֆեդերացիայից աջակցություն ստացանք, ավելացրեցինք տավուշյան կոլորիտով փուռ, ուր մաստեր կլաս ենք անցկացնում, և երկու ննջասենյակի վերանորոգում ու կահավորում կատարեցինք։ Ներդրման շնորհիվ կարողացանք մեր ֆինանսական միջոցները կրկնապատկել»,- նշել է Դավիթ Ավետիսյանը:
«Բերկրիում» հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։ «Բերկրի» հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |