ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են պայմանավորվածությունների իրականացումը![]() 21 նոյեմբերի 2022 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Թեհրանում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են երկու նախարարության հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։ Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |