Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա![]() 25 նոյեմբերի 2022 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ Նա այդ մասին նա ասել է «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում, հայտնում է Haqqin.az-ը։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Ավելի վաղ Ալիևն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում «դատապարտել և մերժել էր» Մակրոնի այն հայտարարությունը, որում վերջինս մեղադրել էր Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Նա նաև ասել էր, որ Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի պայմաններում Փարիզն «այլևս չի կարող որևէ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |