Ալիև․ Չեմ կարծում, թե Հայաստանն ունակ է արգելափակելու Զանգեզուրի միջանցքը![]() 25 նոյեմբերի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի չի լինի խոչընդոտելու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: «Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, թե Հայաստանն ունակ է արգելափակելու այդ միջանցքը»,-ասել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում, հայտնում է Interfax.az-ը։ Ալիևը կարծիք է հայտնել, որ Իրանը նույնպես չի կարող խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը: «Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով նրա շահագրգռվածությունը տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում: Քանի որ այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, հակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի են»,- ասել է Ալիևը: ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |