Սանդիկով. ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է աբխազական երթուղին օգտագործել պարենային բեռների համար26 նոյեմբերի 2022 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովն ասել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է Աբխազիայով անցնող տրանսպորտային երթուղին օգտագործել Հայաստանից Ռուսաստան պարենային ապրանքներն անցկացնելու համար, հայտնում է Sputnik Արմենիան: Նա պարզաբանել է, որ հարցը քննարկվել է նոյեմբերին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած ռուսական պատվիրակության այցի ժամանակ: «Վրաց-աբխազական սահմանը փակ է, սակայն կան միջազգային կոնվենցիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել պարենային ապրանքների հոսքը նշված երթուղով։ Եվ մենք կցանկանայինք օգտագործել աբխազական ճանապարհը, հաղորդակցության ուղիները։ Բայց դա քաղաքական կամք է պահանջում հենց Վրաստանում»,-ասել է Սանդիկովը։ Նրա խոսքով` մտածելու տեղիք է տվել, այսպես կոչված, «հացահատիկային գործարքը»: Ուստի հայկական կողմը բարձրաձայնել է իր առաջարկը ռուս գործընկեր խորհրդարանականների համար, նրանք ի գիտություն են ընդունել և խոստացել մշակել այն։ Սանդիկովը նշել է, որ հարցը կքննարկվի արդեն 2023 թվականի սկզբին Մոսկվայում կայանալիք պրոֆիլային կոմիտեների հանդիպման ժամանակ։ Եթե ռուսական կողմն աջակցի այդ գաղափարին, ապա Երևանը ջանքեր կգործադրի և հարցը կքննարկի վրացի գործընկերների հետ։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ դա հիանալի հնարավորություն կլինի Լարսի ճանապարհը բեռնաթափելու համար: Նա Ռազմավիրական ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակը որակել է որպես «բարդ և մշակման կարիք ունեցող»: Այս համատեքստում Սանդիկովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ վավերացրել է նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը։ «Էլեկտրոնային կապարակնիքները թույլ են տալիս առցանց ռեժիմով հետևել ամբողջ լոգիստիկային և մաքսային ընթացակարգերն անցնել էլեկտրոնային ձեւաչափով, ընդ որում` բեռնատարը կարող է կանգ չառնել սահմանին»,- պարզաբանել է Սանդիկովը` հավելելով, որ նույնիսկ դա այսօր չի փրկի իրավիճակը Լարսում, որը շարունակում է Ռուսաստանի ամենածանրաբեռնված ցամաքային սահմանային անցակետերից մեկը մնալ։ Պատգամավորը նշել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով հենց այդ մաքսակետն է ընդունում ապրանքների հիմնական հոսքը, ինչը բացասաբար է անդրադառնում։ Այս հարցը սուր է դրված իշխանության բոլոր մակարդակներում։ Սանդիկովն այս կապակցությամբ հիշեցրել է, որ 2019 թվականին, նաև հայկական կողմի ջանքերի շնորհիվ, Ռուսաստանը ֆինանսական միջոցներ է ներդրել մաքսակետի ենթակառուցվածքի բարելավման համար։ Արդյունքում Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեկ օրում անցակետերը հատող 150-200 տրանսպորտային միավորից հասել է 900-ի։ Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցության գործարկմանը և Իրանի տարածքով ապրանքների դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիներին` պատգամավորը նշել է, որ ամեն ինչ հանգում է լոգիստիկային` ժամանակի, փողի, վարչական ընթացակարգերի առումով։ Սանդիկովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կատարումը և բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առաջին հերթին ուղղված է ապրանքների և ուղևորների հոսքի դիվերսիֆիկացմանը այն երկրների սահմաններով, որոնք հասկանալի պատճառներով փակ են։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը, անդրադառնալով հայկական բեռնատարների կուտակմանը Վրաստանի տարածքում, հայտնել է, որ հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |