Երեւանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը16 ապրիլի 2009 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովը: Ըստ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, գագաթնաժողովի օրակարգը նվիրված էր ՀԱՊԿ պետությունների գործողությունների համակարգմանը միջազգային ու տարածաշրջանային կազմկերպություններում: «Նիստի ընթացքում կարեւորվել է նաեւ երկրների ու միջազգային կազմակերպությունների համագործակցության ակտիվ կիրառման կարեւորությունը` Աֆղանստանում իրավիճակի կայունացման գործընթացին նպաստելու նպատակով: Մենք քննարկել ենք բազմակողմ համագործակցության կարեւորագույն հարցերն, այդ թվում նաեւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջարկներն, ուղղված կազմակերպության ռազմական բացադրիչի ակտիվացմանը»,-ասել է Նալբանդյանը: «Որպես կազմակերպությունում նախագահող պետության ներկայացուցիչ, կցանկանայի գոհունակություն հայտնել այսօրվա նիստի արդյունքների վերաբերյալ, որոնց հետագա իրականացումը թույլ կտա մեզ հասնել փոխգործակցության նոր որակի»,-ասելէ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ճեպազրույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |