Մարուքյան․ Բաքուն պետք է հիշի՝ Ալիևը հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը28 նոյեմբերի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հայկական տեղանուններ չօգտագործելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը հրադադարի եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Դա օրինական հիմք է տալիս Ռուսաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը։ Համապատասխան հաղորդագրությունն ունի «Ռուս խաղաղապահները կրկին ականջալուր չեն լինում Բաքվի հայտարարություններին» վերտառությունը։ Վերջին օրերին սա նմանատիպ արդեն երրորդ դիմումն է ՌԴ խաղաղապահ ուժերին՝ նախորդ 2-ում խաղաղապահներին հորդորում էին չօգտագործել, Մաղավուզ, Մարտունի և Մարտակերտ տեղանունները։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |